Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հերքում է Ղարաբաղ ուղարկելու նպատակով Օդեսայում վարձկանների հավաքագրումը

Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հերքում է Ղարաբաղ ուղարկելու նպատակով Օդեսայում վարձկանների հավաքագրումը
07.10.2020 | 16:48

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հերքել է WarGonzo նախագծի հաղորդագրությունը, որ ադրբեջանցիները Օդեսայում հավաքագրում են ուկրաինական արմատական ազգայնական «Ազով» և «Աջ Հատված» խմբավորումների մարտիկներին՝ ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու համար:


Aysor.am-ի խմբագրություն է դիմել ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան, որի տրամադրած հերքման տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ. «2020 -ի հոկտեմբերի 7-ին ձեր կայքը հրապարակել է « WarGonzo. Ալիևը զինյալներ է հավաքագրում ուկրաինական արմատական ազգայնական «Ազով» և «Աջ Հատված» խմբավորումներից»: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այս տեղեկատվությունը տարածում է «WarGonzo» ռուսական «տեղեկատվական» ալիքը, որը մասնագիտանում է կեղծ լուրերի պատրաստման ու տարածման գործում: Այս տեղեկատվությունը կեղծ է և տարածվում է ռուսական «աղբյուրների» կողմից՝ իրենց գործատուների շահերից ելնելով:
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին, Ուկրաինան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսել և կարգավորել հակամարտությունը, իսկ Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի հակամարտության կողմերին»:

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ